ՀՅԴ-ն Արցախում կրկին համաժողով կանցկացնի` «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով: Արցախի բարեկամների համաժողովը կանցկացվի ուրբաթ օրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդհանուր համաժողովին մասնակցելու են շուրջ 30 երկրներից ավելի քան 150 քաղաքական-հասարակական գործիչներ եւ մտավորականներ։ Եվ արդեն իսկ հայտնի է, որ համաժողովին ուղերձով հանդես կգա Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ելույթներ կունենան Արցախի Ազգային ժողովի նախագահը, պետական նախարարը, արտաքին գործերի, նախարարը եւ այլք:
Հավելենք, որ համաժողովի ավարտին նախատեսված է հռչակագրի ընդունում: Քննարկումները կանցկացվեն երկու թեմաների շուրջ` ՝ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ խաղաղ կարգավորման գործընթացը» եւ «Արցախի Հանրապետության միջազգային կապերի ընդլայնման հնարավորությունները տնտեսական, մշակութային եւ գիտակրթական ոլորտներում՝ Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությանը դիմագրավելու նպատակով»։