Լատվիայում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակից ArmLur.am-ին հայտեցին, որ լատվիական AirBaltic ավիաընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած երկկողմանի երկարատև բանակցությունների արդյունքում կվերականգնվի Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ օդային կապը:
Ռիգա-Երևան-Ռիգա երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի մայիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:
Նշենք, որ AirBaltic ավիաընկերությունը չվերթերը կիրականացնի նոր Airbus A220-300 տիպի օդանավով: