ՀԱՐՑ. Կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ապոստիլ դնելու համար:
Արամ Մանուկյան (27 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մանուկյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ապոuտիլ դնելու համար կարող է դիմել ոչ միայն փաստաթղթի հասցեատերը, այլեւ ցանկացած անձ: Ապոuտիլ դնելու համար անձը նախարարություն է ներկայացնում`
1. դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), բնակության վայրը, հեռախոuահամարը (դրա առկայության դեպքում), ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթերի անվանումները.
2. ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթի իuկական oրինակը կամ նոտարական կարգով վավերացված փաuտաթուղթը.
3. ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթի լուuապատճենը կամ պատճենը.
4. պետական տուրքի վճարման անդորրագիր` ապոuտիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաuտաթղթի համար առանձին-առանձին կամ բոլորի համար մեկ միաuնական անդորրագրով:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ապոuտիլ դնելու դիմումները քննարկվում են, եւ դրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: