«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է բժշկական կենտրոնների տնօրենների ջարդը: Հաջորդը թիրախում է արյունաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, ում 2018-ի հունիսի 21-ին նշանակել է հենց ինքը՝ Թորոսյանը, թեեւ ասում են՝ Աննա Հակոբյանի ցուցումով:
Պարզվում է՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 88 հոդվածի 5-րդ կետով՝ առողջապահության նախարարը ցանկացած պահի, առանց որեւէ հիմնավորման, կարող է կամայականորեն աշխատանքից ազատել ցանկացած տնօրենի։
Արյունաբանականի տնօրենը, օգտվելով Աննա Հակոբյանի հետ ջերմ հարաբերություններից, հնազանդորեն չի ենթարկվել նախարարին, չի կատարել նրա ցուցումները, երբեմն հակաճառել է նրան եւ հավելյալ ֆինանսավորում պահանջել, ինչն էլ նրան թիրախավորելու պատճառ է դարձել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։