Որքան ունեցվածք ունի Գեղամ Գևորգյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն ունի մեկ բնակարան, մեկ ավտոտնակ եւ Mercedes Benz C 250 մակնիշի մեքենա։ Գեւորգյանի դրամական միջոցներն անցած տարեվերջին կազմել են 10.5 մլն դրամ եւ 6500 դոլար։

Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է երեք վայրից ստացած աշխատավարձը, որն ընդհանուր կազմում է 13 մլն 585 հազար դրամ։ Բացի այս, Գեւորգյանը նախորդ տարվա ընթացքում 2 մլն 242 հազար դրամի «այլ եկամուտ» է ստացել. թե որտեղից, պաշտոնական փաստաթղթում մանրամասներ չկան նշված։

Պարզվում է` պաշտոնյայի կինն ամսական ավելի բարձր աշխատավարձ է ստանում․ այն անցած տարեվերջին կազմել է ընդհանուր 17 մլն 85 հազար դրամ, որը եթե ամսականի վերածենք, ապա կստացվի 1 մլն 423 հազար դրամ։ Իսկ դրամական միջոցը կազմել է 5 մլն 750 հազար դրամ։




Լրահոս