Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հովհաննես Հարությունյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»:
Այս առնչությամբ ArmLur.am-ը կապ հաստատեց Հովհաննես Հարությունյանի հետ, պարզելու համար, թե ինչն է եղել պատճառը, որ նա իր սեփական դիմումի համաձայն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:
Սակայն մեզ հետ զրույցում Հովհաննես Հարությունյանն ասաց, որ չի ցանկանում խոսել այդ թեմայի մասին և ուղղորդեց իր ազատման պատճառների մասին զրուցել Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ:
Ալինա Նիկողոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Հովհաննես Հարությունյանն իր սեփական դիմումի համաձայն է ազատվել պաշտոնից, այլ մանրամասների ինքը չի տիրապետում:
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը ԱԺ նիստերից մեկի ժամանակ կոնֆլիկտ էր ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Լիդա Եղիազարյան