Հարց քաղաքացիներից՝ ի՞նչն է հիմք հանդիսանում հաշմանդամ չճանաչելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչն է հիմք հանդիսանում հաշմանդամության այլ` ավելի ցածր խումբ սահմանելու կամ հաշմանդամ չճանաչելու համար:

Վալենտինա Սիրոյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քանի որ օրգանիզմի ֆունկցիայի շատ խանգարումներ ենթակա են շտկման, «հաշմանդամություն» հասկացությունը  սահմանվում է որպես փոփոխման ենթարկվող հասկացություն: Ժամանակի ընթացքում հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրի համապատասխան արդյունավետ իրականացված միջոցառումները (բուժում, վերականգնում, հոգեբանական օգնություն) կարող են առաջ բերել հաշմանդամություն առաջացնող ֆունկցիայի խանգարման փոխհատուցում կամ իսպառ վերացում, որի արդյունքում սահմանված հաշմանդամության խումբը կարող է իջնել կամ հաշմանդամություն չսահմանվել: Հիմք` Հաշմանդամների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիա:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշմանդամությունը սահմանվում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը (բողոքը) մուտքագրելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել  [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս