Ցեղասպանության բանաձևի ճակատագիրը. թուրք-ամերիկյան հարաբերություններն առճակատման են գնում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան էլ Վաշինգթոնը տարբեր խողովակներով նախազգուշացրեց Անկարային՝ ռուսական կողմի հետ չգնալ զենքի առեւտրի, միեւնույնն է, նախօրեին արդեն Թուրքիայի զինված ուժերը փորձարկեցին ռուսական արտադրության S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը՝ ստուգելու, թե որքանով է արդյունավետ աշխատում Ռուսաստանից ստացված S-400 համակարգերի առաջին դիվիզիոնը:

Անկարայի նահանգապետարանը, ըստ թուրքական լրատվամիջոցների, նախապես հատուկ հայտարարությամբ զգուշացրել է մայրաքաղաքի բնակիչներին, որ ռազմական օդանավերը թռիչքներ են իրականացնելու նաեւ ցածր բարձրության վրա: Այստեղ շատ ուշագրավ է, որ մինչեւ այս փորձարկումը Ցեղասպանության բանաձեւը արգելափակած հայտնի սենատոր Լինդսի Գրահամը Թուրքիային սպառնացել է պատժամիջոցներով` մասնավորապես ընգծելով, թե S-400 ՀՕՊ համակարգերի ու անվտանգության գոտու խնդիրների մասով ԱՄՆ-ի համար ընդունելի լուծման չհասնելու դեպքում իրենք սենատում քվեարկությամբ կընդունեն պատժամիջոցները, եւ որ քվեարկելու դեպքում 100 սենատորներից առնվազն 95-ը կողմ կքվեարկի:

«Reuters» գործակալությունն էլ հաղորդում է, որ սենատորներն Էրդողանին բաց տեքստով ասել են, որ ցանկանում են շարունակել Թուրքիայի հետ դաշնակցությունը, բայց Անկարան պետք է չակնկալի, թե Ռուսաստանի հետ զենիթահրթիռային համակարգերի գործարքը կարող է անհետեւանք մնալ:

Այսինքն թուրք-ամերիկյան հարաբերություններն առճակատման են գնում: Ավելին, Հայաստան են հասել տեղեկություններ այն մասին, որ Լինդսի Գրահամը խոստացել է Ցեղասպանության բանաձեւի դեմ վետո չկիրառել: Փորձագետները համոզված են, որ Գրահամի վրա ազդել են եւ՛ ամերիկահայության, եւ՛ գործընկեր սենատորների ճնշումները:

, ի դեպ, համարվում է հակաթուրքական գիծը պաշտպանող սենատոր: Էրդողանի հետ վերջերս Սպիտակ տանն ունեցած հանդիպմանն են նրան հորդորել, թե թուրք-ամերիկյան հարաբերությունները կվատանան, եթե Ցեղասպանության ճանաչման բանաձեւն ընդունվի: «Բայց վետոն կարող է այսօր կիրառել, վաղը հետ կանչել: Սենատորները նրան ճնշել են, թե բոլորս կողմ ենք այդ բանաձեւին, եւ միանձնյա այս վետոն դեմ է մեր ընդհանուր գծին»,- «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Այսինքն` թուրք-ամերիկյան առճակատման այս ընթացքով, եթե բանաձեւին աջակցող սենատորների թիվն էլ առաջիկայում ավելանա, ամենեւին չի բացառվում Ցեղասպանության ճանաչման բանաձեւի քվեարկությունը Սենատում: Թուրքական լոբբին քնած չէ, առայժմ ժամանակ շահելու վրա են աշխատում՝ ձգձգելու փաստաթղթի քննարկումը մինչեւ Սենատի՝ սուրբծննդյան տոների արձակուրդը:




Լրահոս