ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԱԾ գեներալ-մայորի աղմկահարույց բացահայտումները. ոչնչացված նյութերի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 7-ին ԱԱԾ ոչնչացած փաստաթղթերի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ մանրամասներ էր հրապարակել: Այդ գործով հարցաքննված ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանընշել էր, որ ոչնչացված նյութերը ուղիղ առնչություն ունեն«Մարտի 1»-ի գործին:

«Ցուցմունք եմ տվել եւ բացահայտել եմ Մարտի 1-ի գործը, ամբողջովին բացահայտել եմ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի այլանդակությունը այն առչությամբ, որ նրանք կանխամտածված ժողովրդին տարան սպանդի»,-ասել է գեներալ-մայորը:

Նրա խոսքով`մարտի 1-ի առավոտյան 6-ին ուժ կիրառելուց առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանն հանձնարարել է ինչ-որհիմքերստեղծել, բայց ինքը հրաժարվել է, ուորոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի հետ կատարել Սերժ Սարգսյանի հանձնարարությունը` ուժ կիրառելու վերաբերյալ: Եւ պարզվում է, որ ԱԱԾ-ում ուժ կիրառելու հիմքերը ստեղծվել են ավելի ուշ` ապրիլ-մայիսին` տեղեկանքներ կազմելով:

«Այնուհետեւ Գորիկ Հակոբյանն ինձ հանձնարարեց այդ փաստաթղթերի հիման վրա գրություն նախապատրաստել հետինթվով, այն ուղարկել ոստիկանություն: Մենք դրանք ուղարկեցինք Հայկ Հարությունյանին»: Այս փաստաթղթերի բնօրինակները` նշումով «Президентудоложено», պահելենԱԱԾսեյֆում, եւհենցդրանքեն, ըստ Բարսեղյանի, ոչնչացվել, երբ ինքն արդեն ԱԱԾ-ում չի եղել:

«Կա՛մ Կուտոյանն է ոչնչացրել, կա՛մ Գորիկ Հակոբյանը: Հնարավոր է` Կարապետ Դավթյանի հանձնարարությամբ Կուտոյանն է ոչնչացրել, կամ Գորիկ Հակոբյանը թույլ չի տվել, որպեսզի հասնի Կարապետ Դավթյանին»,-եզրակացնում է գեներալ-մայորը: Սակայն այսքանով Համլետ Բարսեղյանի բացահայտումները չեն սահմանափակվում:

Վերջինս մեզ հետ զրույցում նոր մանրամասներ է հաղորդել: «Գորիկ Հակոբյանը ոչ միայն ոչնչացրելէ Մարտի 1-ին առնչվող փաստաթղթերը , այլ նաեւ մեր երկրին եւ պետությանը առնչվող շատ փաստաթղթեր»:

-Կմանրամասնե՞ք` ինչ նյութերի մասին է խոսքը:

-Դրանք վերաբերում են Հայաստանում միջազգային կազմակերպությունների կողմից եւ, ընդհանրապես, դիվանագիտական կառույցների կողմից Հայաստանին վերաբերող օժանդակություններին, Արցախի հիմնախնդրի, տնտեսական հարցերի, մեր երկրի անվտանգությանը վերաբերող շատ հարցերին վերաբերող փաստաթղթեր է ոչնչացրել: Այդ բոլոր փաստաթղթերի օրիգինալները ես զեկուցել եմ իրեն: Ինքը տանում, զեկուցում էր երկրի նախագահին, բերում էր, պահում էր իրսեյֆում եւ հետչէր վերադարձնում ինձ,բայց ես դրանց կրկնօրինակները պահել եմ գործերում:

Դրանց վերաբերյալ ես լրացուցիչ հայտնել եմ մեր տեսչական ծառայությանը եւ խնդրել եմ հանդիպում. եթե անհրաժեշտություն լինի, ես դրանց վերաբերյալ տեղեկություններ կասեմ եւ կասեմ, թե որտեղ են պահվում: Եթե դրանք կարող են օժանդակել, իսկ դրանք կարող են օժանդակել մեր ներկայիս վարչապետին իրքաղաքական գծով, ես պատրաստ եմ դրանց տեղերը ասել, որպեսզի իրենք հայտնաբերեն եւ հրապարակեն:

Գորիկ Հակոբյանը իրապես պետական հանցագործություն է իրականացրել, եւ ոչ միայն ինքը, այլ նաեւ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ:Երեւի այդ փաստաթղթերը որոշել են ոչնչացրել. թե ինչքան են ոչնչացրել, ինչն են պահել, դա ցույց կտա ծառայողական քննութունը: Ես Ձեզ հիմա հստակ ասում եմ, որ այդ փաստաթղթերի բնօրինակները ինքը պահում էր իրմոտ եւ չէր վերադարձնում ինձ:Երբ վարչապետը խոսում է ոչնչացված փաստաթղթերի մասին, երեւում է, որիրեն զեկուցել են՝ բացի Մարտի 1-ից,կան այլ ոչնչացված փաստաթղթեր, որոնց գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվությունը ես կարող եմ հայտնել. սա շատ կարեւոր է:

Քնար Մանուկյան




Լրահոս