ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր մանրամասներ Գագիկ Խաչատրյանի քրեական գործից. ուր են գումարները․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումից անցել է շուրջ 5 ամիս, եւ նախաքննական մարմինը տարվող քննության մասով ոչինչ չի հայտնում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սույն քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն բազմաթիվ անձանց է հրավիրել հարցաքննության, որոնց մեջ կան նախկին եւ ներկա ՊԵԿ պաշտոնատար անձինք: Եվ հետաքրքիր է, որ Գագիկ Խաչատրյանը ԱԱԾ-ում քննվող քրեական գործով դեռեւս որեւէ գումար չի վերականգնել, ինչը, օրինակ, արել էր ՀՔԾ-ում իր մասով քննվող քրեական գործի շրջանակներում:

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ուներ մեղադրյալի կարգավիճակ, եւ գործը վերաբերում էր պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Եւ Խաչատրյանը անմիջապես 800 մլն դրամը վերականգնել էր պետբյուջե: Հիշենենք նաեւ, որ սա այն նույն քրգործն է, որով մեղադրանք է առաջադրված նաեւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին»:

Մանրամասները՝ Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս