Որ ուղղություններով կլինեն չվերթներ, և որքան կարժենան տոմսերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում (Esperanto սրճարանի տարածքում) տեղի կունենա Wizz Air բյուջետային ավիաընկերության, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ մամուլի ասուլիսը։

Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերության Կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն հայտարարեց, որ արդեն հնարավոր է առցանց ամրագրում անել:

«Հաջորդ ապրիլից մենք չվերթներ ենք իրականացնելու Վիեննա եւ Վիլնյուս: Երկու քաղաքներ էլ շաբաթական երկու անգամ են չվերթներ իրականացվելու: Գները լինելու են իսկապես շատ ցածր, ինչպես կարող եք տեսնել, սկսելու են 24.99 եվրոյից: Եւ արդեն կարող եք առցանց ամրագրում անել: Այս երկու ուղղությունները 63 հազար նստատեղ կավելացնեն օդանավակայանի թողունակությունում: Եւ մենք շատ ուրախ ենք, որ ի վերջո այստեղ ենք: Հուսով եմ, որ սա գեղեցիկ համագործակցության սկիզբն է»,- տեղեկացրեց նա:

Տոմսերի վաճառքը լինելու է միայն առցանց:

Ս. Հ.




Լրահոս