Հայտնաբերվել է զբոսաշրջիկին 30.000 դրամով «Զվարթնոց» օդանավակայանից Ամիրյան փողոց տեղափոխած տաքսու վարորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13:40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակից Կենտրոնական բաժին են ներկայացրել Ավստրալիայի քաղաքացու, որը հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 18.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում տաքսիների մենեջեր ներկայացած անձը իրեն օդանավակայանից Ամիրյան փողոցում գտնվող հյուրանոց տաքսիով ճանապարհելու համար, վերցրել է 30.000 դրամ:

«Ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված տղամարդը Արմավիրի մարզի Փարաքար գյուղի 29-ամյա բնակիչ է, որը ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 17.55-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն»,- ասված է հաղորդագրությունում:

 




Լրահոս