ԱՄՆ վարչակազմը չի փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը չի փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ընդունելուց հետո. գրում է VOA-ն: «Ամերիկայի Ձայնը» Սենատի բանաձևի վերաբերյալ մեկնաբանությամբ դիմել է ԱՄՆ պետքարտուղարությանը, որի խոսնակ Մորգան Օրտագուսը, ի պատասխան հարցմանը, գրավոր հայտնել է.

«ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել: Մեր տեսակետներն այս հարցում արտացոլված են անցած ապրիլին ԱՄՆ նախագահի կողմից հրապարակված հայտարարության մեջ»:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 24-ին Սպիտակ տունը հանդես էր եկել ավանդական հայտարարությամբ, ուր խուսափել էր «ցեղասպանություն» եզրն օգտագործելուց՝ 1915 թվականի իրադարձությունները որակելով «Մեծ Եղեռն» և «20-րդ դարի զանգվածային ամենասարսափելի սպանդերից մեկը»:

 




Լրահոս