ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զվարթնոց» օդանավակայանում կայանման գները կբարձրանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ տարվա հունվարի 15-ից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կայանման գները մասնակի կբարձրանան: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը: Նշենք, որ այժմ առաջին 10 րոպեն անվճար է: Այնուհետեւ յուրաքանչյուր ժամվա վճար ավտոմեքենաների համար 500 դրամ է:

Խնդիրն այն է, որ ավտոկայանատեղիի համար վճարում են օդանավակայանից դուրս գալիս դրամարկղերում, ինչի արդյունքում մեքենաների կուտակումներ են լինում: Եւ դրանցից խուսափելու համար օդանավակայանի ղեկավարությունը որոշել է դրամարկղում վճարող քաղաքացիների համար 1 ժամվա դեպքում սահմանել 800 դրամ, 1-5 օր կայանելու համար` օրական 3000 դրամ, իսկ 5-30 օրվա կայանումն օրական կարժենա 15 հազար դրամ:

Այսինքն` նրանք, որոնք կայանատեղիի համար վճարում են դրամարկղում, հունվարի 15-ից սկսած` գործող սակագնից ավելի շատ կվճարեն: Բայց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում օդանավակայանի մամուլի քարտուղարը նշեց, որ քաղաքացիները գործող սակագներով (նկատի ունի ներկայիս սակագինը) վճարումներ կարող են անել շենքիներսի վճարային տերմինալների միջոցով:

Ընդամենը պետք է դուրս գալիս ցույց տալ կտրոնը: Այսինքն` գործող սակագները կպահպանվեն միայն նրանց համար, որոնք վճարումը կկատարեն օդանավակայանի ներսի տերմինալներով:




Լրահոս