Դեկտեմբերի 19-ին, պրոֆեսոր Յոլյանի անվան հեմատոլոգիայի կենտրոնում, անցկացվեցին ամանորյա տոնական միջոցառումներ: Կենտրոնում բուժում ստացող երեխաների համար ներկայացվեց ամանորյա մյուզիքլ՝ «Գրինչը և իր ընկերները» խորագրով, իսկ տոնակատարությանը ժամանած Ձմեռ պապը նրանց բաժանեց նվերներ:
Տոնակատարությանը ներկա գտնվեցին և երեխաներին շնորհավորեցին «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն՝ իր տիկնոջ հետ:
Տոնակատարության ընթացքում հյուրերը շփվեցին երեխաների և բուժհիմնարկի աշխատակիցների (կամ բուժանձնակազմի) հետ, ծանոթացան կենտրոնի աշխատանքներին և բուժման գործընթացին: Նրանք նաև մասնակցեցին Նոր տարվա եղևնու լույսերի վառման հանդիսավոր արարողությանը: Միջոցառումը եզրափակվեց հրավառությամբ:
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր խոսքում նշեց. «Ես ուրախ եմ, որ այս տոնին անմիջական առնչություն ունի ռուսական ընկերությունը: Հայաստանում ռուսական բիզնեսը տնտեսական և սոցիալական մեծ դեր է խաղում: Բայց ի՞նչն է ինձ համար կարևոր. մեր ընկերությունները մեծ ուշադրություն են հատկացնում բարեգործական ծրագրերին:
Գեոպրոմայնինգ ընկերության աջակցությունը հեմատոլոգիայի կենտրոնին արժանի է ամենաբարձր գնահատանքին և խրախուսանքին: Աշխատելով Հայաստանի հիմնական ֆոնդերի հետ, ընկերությունը փորձում է մարդկանց կյանքը դարձնել հագեցած, հետաքրքիր, ուրախ: Ուզում եմ մաղթել այս հրաշալի երեխաներին առողջություն, լավ տրամադրություն՝ գալիք տարվա ողջ ընթացքում»:
«Գեոպրամայնինգ» ընկերությունն ավանդաբար աջակցություն է ցուցաբերում պրոֆեսոր Յոլյանի անվան հեմատոլոգիայի կենտրոնին՝ բուժման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու և երեխաներին բուժելու բարդ հիվանդություններից: Բացի դրանից, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում, պարբերաբար կազմակերպվում են տոնական միջոցառումներ՝ այս կենտրոնում բուժում ստացող երեխաների համար: