Երթևեկության կազմակերպման փորձնական փոփոխություններ Երևան քաղաքի Կոմիտաս-Վաղարշյան և Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների հապաղումներից ու խցանումներից խուսափելու համար, 2019 թ. դեկտեմբերի 21-ից Երևան քաղաքի Կոմիտաս-Վաղարշյան և Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկներում փորձնական կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Փոփոխությունների արդյունքում Կոմիտասի պողոտայով Փափազյան-Կոմիտաս խաչմերուկից դեպի Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկ և Կիևյան կամրջով դեպի Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկ առաջին գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին կթույլատրվի խաչմերուկներում երթևեկել ուղիղ կամ դեպի աջ, ներկայումս գործող միայն դեպի աջի փոխարեն: Նշված խաչմերուկներում լուսացույցներից կապամոնտաժվեն դեպի աջ անընդհատ երթևեկությունը թույլատրող աջ սեկցիաները, համապատասխանորեն կփոխարինվեն հատուկ թելադրանքի նշաններն ու գծանշումները:




Լրահոս