Մեր խնդիրն է օր առաջ հասնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությանը. Աղվան Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը ասուլիս էր հրավիրել, որտեղ հայտարարեց, թե Քոչարյանին անազատության մեջ պահելն անպատիվ գործ է, չի բխումմեր պետության շահերից, ընդհակառակը` վնասում է պետության վարքը, խարխլում է դատական համակարգը: Ըստ Վարդանյանի` որոշ ժամանակ առաջ հասարակական, քաղաքական, մշակույթի, մարզաշխարհի մոտ 100 գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, ու իշխանությանը կոչ արել վեր կանգնել անձնական շահերից, ընդունել սեփական նախապաշարումների անճշտությունը
«Ակնհայտ է նաեւ, որՌոբերտ Քոչարյանին բանտախցում պահելը ոչինչչի տալիս ո՛չ որեւէ քաղաքացու, ո՛չ էլ պետությանը:

Այս վիճակից պետք է դուրս գալ. ամենապարզ ելքը երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելն է, իշխանությունն առայժմ չի անում այդ՝ դատավորներին պարտադրելով հակաօրինական որոշումներ: Մնում է երկրորդ ճանապարհը՝ խափանման միջոցի փոփոխությունը դարձնել հանրային- քաղաքական պահանջ: Արձագանքելով այդ առայժմ 60 հազար քաղաքացիների պահանջին` ստեղծվել է նախաձեռնող խումբ, որի գործունեության նպատակը նախագահ Քոչարյանի ազատությունն է»,-հայտարարեց Ա. Վարդանյանը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանի հետ` պարզելու համար, թե կոնկրետ ինչ գործողություններիմիջոցով են ցանկանում հասնել արդյունքի:

-Պարո՛ն Վարդանյան, Դուք հայտարարեցիք, որՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբը առաջիկայում գործողությունն է սկսելունրան անազատությունից ազատելու համար: Խնդրում եմ նշեք` որոնք են լինելու Ձեր գործողությունները ու երբ եք ակնկալում ունենալ Ձեզ համար ցանկալի արդյունք:

-Մեր նպատակը, մեր խնդիրն է օր առաջ հասնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությանը: Դատաքննությունը քանի որ ընթանում է, բնական է` եթե արդար դատաքննություն ընթանա, նաեւ բոլոր մեղադրանքները կհանվեն Ռոբերտ Քոչարյանի վրայից: Մեր գործունեության նպատակը սա է` հասարակության մեջ, մարդկանց մեջ աշխատել, ցույց տալ այս գործելաոճի անհեռանկարայնությունը եւ հասնել խափանման միջոցի փոփոխությանը:

-Ժամկետ կա՞ սահմանված Ձեր հանձնախմբի անդամների կողմից, որ պետք է մինչեւ այդ ժամանակահատվածում աշխատեք ու հասնեք Ռ. Քոչարյանի ազատությանը, ինչի համար սկսել եք պայքարել:

-Դուք մի՞թե կարծում եք, որ այս օրերի մեր երկրում որեւէ բան հնարավոր է հստակ կանխատեսել. կարծում եմ` չէ, բայց մենք ակտիվորեն աշխատելու ենք:

-Իսկ հասարակության հետ աշխատելը ինչպե՞ս եք պատկերացնում, ի՞նչ եք անելու, մա՞րզ եք գնալու, գյուղեգյո՞ւղ եք ընկնելու ժողովրդի հետ հանդիպելու համար, ինչպե՞ս է կազմակերպվելու Ձեր եւ հանրության հետ աշխատանքը:

-Դա կծրագրավորեք` ըստ հերթականության, ըստ նպատակահարմարության, բայց ազդեցության, հասարակության հետ աշխատելու, հասարակության մեջ տրամադրություն, մթնոլորտ փոխելու, ապացուցելու, որ սա որեւէ բան չի տալիս ո՛չ իրենց անձնապես, ո՛չ այս երկրին, այդ աշխատանքը ունի բազմաթիվ ձեւեր: Ըստ նպատահակարմարության` որեւէ բան չենք բացառում:

-Դուք կարծո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանին հանրությունը ցանկանում է ազատության մեջ տեսնել: Ձեզ հանրությունը լսելո՞ւ է ու պայքար մղի հանուն նրա ազատության:

-Այո:

-Ինչի՞ց եք ենթադրում, Դուք տեսնո՞ւմ եք` սոցիալական ցանցերում ինչ ատելություն է տարածվում Ռոբերտ Քոչարյանի անձի, նրան ազատության մեջտեսնելուհետ կապված: Մարտի 1-ի զոհերի հարազատներն ամեն ինչ անում են, որ նա ազատության մեջչգտնվի…

-Ենթադրում եմ` այս մեղադրանքի անհեթեթությունից, ես չեմ առաջնորդվում սոցիալական ցանցերով, որտեղ հաճախ տրամադրությունները ուղղորդվում են, կազմակերպվում է, ու դա գաղտնիք չէ, կարծում եմ, ոչ մեկի համար: Այս փուլում ես առաջնորդվում եմ այն 60 հազար մարդկանց ստորագրությամբ:

-Դա ռեալ անձանց ստորագրությո՞ւն է, այսինքն` այդքան մարդ կմիանա՞ Ձեր պայքարին:

-Իհարկե, բացեք նայեք թվերը, ու դա քիչ չի, այսօրվա համար քիչ թիվ չի:

-Իշխանությունները հայտարարում են, որ այդքան մարդ չկա Քոչարյանի թիմի անդամների կողմից, ու դրանք ֆեյք մարդիկ են, պիցցայի ու գումարի դիմաց դատարանների շենքերիմոտ հավաքվում են այն մարդիկ, ովքեր միայն այդ պահին են Ռ. Քոչարյանի համար պայքարողների կողքին:

-Բայց ես ինչո՞ւ պետք է լսեմ իշխանություններին, նույն այդ մարդիկ, ովքեր իշխանություն են, 2008 թվականին կարծեմ իրենք էլ էին Ազատության հրապարակում ինչ-որ բաներ ուտում, պիցցա էին ուտում, թե այլ բան… Ժամանակն անցել է, բայց կադրերը կան, կարող եք բացել նայել:

-Պարո՛ն Վարդանյան, Դուքհետեւո՞ւմ եք ՀՅԴ-ի ներսում կատարվող իրադարձություններին.«Նիկոլ Աղբալյան» ուսանողական խորհուրդը հայտարարել էր, որ պարտիզանական քայլեր են «Դաշնակցությունում» մշակում իշխանությունների դեմ…

-Մոռացի՛ր, մոռացի՛ր, մոռացի՛ր:

Հ.Գ.Դեռեւս 2018 թվականի մայիսին ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտնել էր, որքննելովընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը` որոշել է նրան հեռացնել ՀՅԴ շարքերից: Բանն այն է, որ մայիսի 1-ին ՀՀ վարչապետի ընտրության համար նշանակված ԱԺ հատուկ նիստում ելույթ ունենալով՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարել էր, որ չնայած «Դաշնակցությունը» որոշումունիկողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, բայց ինքըչի կարող կողմ քվեարկել,ուստիչի մասնակցի քվեարկությանը: Դրանից հետո կայացվեց նրան ՀՅԴ շարքերից հեռացնելու որոշումը: Վարդանյանը մեր հարցը լսելուցհետո հեռացավ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս