Որ օրենքներն է ստորագրել Արմեն Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 20-ին ստորագրել է՝

«Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» hամաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջև «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 5.7 հոդվածի համաձայն տեղեկությունների փոխանակման իրագործման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 20-ին ստորագրել է Հաշվապահական հաշվառման մասին, Աուդիտորական գործունեության մասին, Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին, «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:




Լրահոս