ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինձ դրդում են գնամ մարդ սպանեմ, էն էլ՝ դատախազ. ամբաստանյալի հայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն շուրջ 5 տարի է՝ Վարդենիս քաղաքի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են անում, փակելով Վարդենիս-Երևան միջպետական ճանապարհը՝ ընդդեմ դատարանի կայացրած ապօրինի վճռի: Բանն այն է, որ բնակիչները հայտարարում են, թե  Զոհրաբ Կարապետյանը դատավոր Վահագն Մելքոնյանի վճռով դատապարտվել է 13 տարվա ազատազրկման, որը չափազանց խիստ պատիժ է նրա կատարած արաքի համար:

Այսպես, դեռևս 2014 թվականի սեպտեմբերի 20-ին Մանուկ Սարգսյանը, նրա հայրը՝ Հրավարդ Սարգսյանը  Զոհրաբ Կարապետյանի հետ Վարդենիս-Երևան ավտոճանապարհին ազդանշան տալու և ճանապարհը չզիջելու պատճառով վիճել են , ապա տեղի է ունեցել  ծեծկռտուք, որի հետեւանքով Հրավարդ Սարգսյանը մահացել է: Ազատազրկման դատապարտված Զոհրաբ Կարապետյանի հայրը Երվանդ Կարապետյանը անհիմն է համարում որդու նկատմամբ կայացված վճիռը՝ պնդելով, որ որդին կատարվածի հետ կապ չունի և դատավորը նրանց գործով կիրառել է խիստ պատիժ:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս