![](https://armlur.am/wp-content/uploads/2018/02/Kalanavorvel_e_Ararati_ev_Vayoc_dzori_marzeri_datarani_datavoreh_2570.jpg)
ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության «Գյումրի-2» տարածքային բաժնի 1-ին կարգի մասնագետի գործը գնաց դատարան: Էդիկ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա,լինելով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող` ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության «Գյումրի-2» տարածքային բաժնի 1-ին կարգի մասնագետ, խոշոր չափերով ապօրինի վարձատրություն է ստացել իր լիազորությունների շրջանակներում,որպեսզի նպաստառուների օգտին գործողություններ կատարի:
Վերջինիս նկատմամբ խափանման միջով է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: