Արդեն տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է հայրենի խորհրդարանը ցրելու եւ նոր ԱԺ ընտրություններանցկացնելու հարցը:Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է իր թիմակիցների աշխատանքից, որն իրականացնում են օրենսդիր մարմնում: Ու դա է պատճառը, որ նպատակ կա արդեն այս տարի խորհրդարանըցրել՝նոր, ավելի լավ կադրերով այն համալրելու համար: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք իրականում կան այն իրավական հիմքերը, որով հայրենի իշխանությունները կկարողանանցրել Ազգային Ժողովը:
-Պարո՛ն Պետրոսյան, տեղեկություններ կան, որՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունիցրելու խորհրդարանը: Դուք նման իրավական հիմքեր տեսնո՞ւմ եք, արդյոք կարծո՞ւմ եք, որ պետք է ընդամենը մեկ տարի գոյություն ունեցող խորհրդարանը ցրել:
-Խորհրդարանը ցրելու նպատակ, եթե նա իսկապես նման կարծիք է հայտնել, պետք է իրենից ճշտել: Նպատակի մասին պետք է հետաքրքրվել այդ նպատակն ունեցողից,սակայն Ազգային ժողովըցրելուհիմքեր ես չեմ տեսնում: Չեմ էլ կարող ասել, որ լիարժեք գոհ եմ խորհրդարանի աշխատանքից, որովհետեւ բազմաթիվ առիթներ ունեցել եմ իմ կարծիքն արտահայտելու, որ խորհրդարանում այդ հանդուրժողականության մթնոլորտը լավ մակարդակում չէ, որ այդ փոխադարձ հարգանքի մթնոլորտի բացակայություն կա, բայց դա չի վերաբերում բոլորին: Մենք ունենք շատ լավ ընկերներ, շատ հարգարժան գործընկերներ, այս պահին խորհրդարանը շարունակումէ գործել, եւ կարծում եմ, որ այս պահին այն ցրելու անհրաժեշտություն չկա: Եթե Փաշինյանը նման նպատակ ունի, ճիշտ կլինի, որ գաղտնազերծի, ասի նպատակը, եւ դրանից հետո կարտահայտենք մեր կարծիքը:
-Տեղեկություններ են շրջանառվում, որ վարչապետը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից դժգոհ է, կարծում է, որ անարդյունավետ են աշխատում:
-Եթե դժգոհություններ ունի պատգամավորներից, ինքը կարող է կոնկրետ պատգամավորներին խորհուրդ տալ, որ հրաժարվեն մանդատից, եւ եթե իրենց ցուցակում կան ավելի արժանավոր մարդիկ, որոնք կարող են ԱԺ բնականոն գործունեությանը նպաստել, թող նրանք գան: Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի միայն նրա համար, որիր պատգամավորներից դժգոհ է, խորհրդարանը ցրել: Այդ խորհրդարանը ձեւավորվել է ոչ թե Նիկոլ Փաշինյանի կամքով, այլ ժողովրդի քվեարկությամբ: Նշանակում է՝ Փաշինյանն ուղղակի իր պատգամավորներից դժգոհ լինելու պատճառով անտեսո՞ւմ է ժողովրդին: Բայց այդ, ժողովուրդը ձայն է տվել թե՛ «Իմ քայլ»-ին, թե՛ ԲՀԿ-ին, թե՛ ԼՀԿ-ին:
-Բայց, ըստ Ձեզ, կա՞ն իրավական հիմքեր, որոնք կարող են կիրառվել, եւ հասնեն խորհրդարանի լուծարմանը:Ինչպե՞ս կարող են դա իրականացնել իշխանությունները:
-Ոչ, այս պահին նման հիմքեր չկան: Այս պահի իրադարձությունների մակարդակով նման իրավասություն վարչապետը չունի: Նա իշխանության ղեկավար է, բայց, Սահմանադրության համաձայն, յուրաքանչյուր ղեկավար իրավասու է իրականացնել այնպիսի գործողություններ, որոնց լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Այս պահի հանգամանքների հիման վրա վարչապետը նման իրավասություն չունի:
-Պարո՛ն Պետրոսյան, ըստ Ձեզ՝ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարո՞ղ էր պետական հեղաշրջման փորձ կատարել, որի մասին խոսում են իշխանության ներկայացուցիչները՝ ի դեմս իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի:
-Ես Արթուր Վանեցյանին ճանաչում եմ հեռակա կարգով եւ նրան հասցրել եմ ընկալել որպես պետականամետ պաշտոնյան, եւ ես չգիտեմ, թե որտեղից են գալիս այդ տեղեկությունները: Պետական հեղաշրջման փորձը ո՞րն է, այն ինչպե՞ս է արտահայտվել: Եթե այդպիսի բան լիներ, ժողովուրդը կիմանար: Ի՞նչ է նշանակում, պաշտոնից ազատվելուց երկու ամիս անցել է, սակայն դրանից հետո նոր մեղադրում են պետական հեղաշրջման մեջ: Հիմա եթե այդ ժամանակ փորձ էր արել Վանեցյանը, թող վարչապետը կանգներ, հրապարակեր, որ ժողովուրդն էլ ծափահարեր այդ որոշումը: Բայց այսօր ես ինչքանով հասկանում եմ հասարակության ընկալումները, Վանեցյանն այսօր ընդունված պետական գործիչ է եղել եւ նրա անվան հետ չեն կապել հեղաշրջումները կամ հակաիրավական գործընթացները:
-Օդում կախված լուրերի համաձայն՝ սա արվում է, որպեսզի ինչ-որ հիմքերի հիման վրա կալանավորեն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին: Դուք դա հնարավոր համարո՞ւմ եք:
-Արթուր Վանեցյանը մի մարդ է, որ կարող է կալանավորվել, եթե դրա հիմքերը կան: Եթե հիմքեր կան, թող կալանավորեն, բայց եթե հիմքեր են ցանկանում ստեղծել, դա ամոթալի զբաղմունք է. եւ ես խորհուրդ չեմ տա որեւէ իշխանության զբաղվել դրանով:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ