ՔՊ-ի քեֆը միապաղաղ է անցել. ինչ կատակներ է արել Փաշինյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ հունվարի 14-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել էր քեֆ կազմակերպել Էջմիածնի «Դվին» ռեստորանային համալիրում, որին մասնակցել է անձամբ ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որհավաքույթին մասնակցել են մոտ 300 կուսակցականներ, եղել են նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները եւ խմբակցության ղեկավարությունը:

Մեր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետը ելույթ էունեցել, բաժակաճառեր ասել, բայց 9-9.30 սահմաներում հեռացել է ռեստորանից:

«Ժողովուրդ» օրաթերթին իմքայլականները փոխանցեցին, որվերջին ժամանակահատվածում կարծես թե վերականգնվել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի փոխհարաբերությունները, քանի որ վերջին երկու հավաքույթների ժամանակ նրանք շփվել են: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նույն սեղանի շուրջ են նստելԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ինչպես նաեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Ըստ մեր տեղեկությունների՝ սկզբում ելույթ է ունեցելՀՀ վարչապետը, որից հետո իրենց խոսքն են ասել նաեւ կուսակցության երեք նախագահները՝ Արայիկ Հարությունյանը, Սասուն Միքայելյանը եւ Սուրեն Պապիկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ հավաքույթն այդքան էլ ակտիվ չի եղել, քանի որ այն հիմնականում պաշտոնական ձեւաչափով է անցնում:

Տեղեկացանք նաեւ, որ ՀՀ վարչապետը կատակներ է արել ու նշել, թե երկրում տեղի ունեցած հեղափոխությունից «տուժել» են Սերժ Սարգսյանը եւ Վիլեն Գաբրիելյանը, առաջինի դեպքում հասկանալի է, թե ինչու, իսկ Գաբրիելյանի դեպքում էլ, երբ այդքան ժամանակ պայքար էր մղում իշխանությունների դեմ, արդյունք չեղավ, իսկ երբ վերջինս բանակում էր ծառայում, արդյունք գրանցվեց հենց այդ ժամանակ: Իր կատակից հետո Փաշինյանն իր խոսքը փոխանցել է Վիլեն Գաբրիելյանին: Իմքայլականների կարծիքով՝ այդ ելույթից հետո շատերը քննարկել են, որ, հնարավոր է, առաջիկայում Վիլենը պաշտոն ստանա:

Ի դեպ, շատ պատգամավորներ չեն գնացել հավաքույթին, նախ, այն բանի համար, որ դա եղել է կուսակցական հավաք, իսկ մեծամասնությունն էլ համարում է, որ պաշտոնական հավաքույթները ձանձրալի են, ավելի լավ է հեռու մնալ այդ ամենից:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս