Հունվարի 16-ին՝ ժամը 16:45-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Լոռիի, Նոյեմբերյանի, Թումանյանի, Ստեփանավանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։
Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար։ Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80 մետր։ Ճամբարակի տարաշածրջանի ավտոճանապրհներին և Գորիս–Կապան ճանապարհի՝ Շուռնուխ գյուղի հատվածում տեղ- տեղ մերկասառույց է։ Վարդենյանց լեռնանցքը ձյան և մերկասառույցի պատճառով փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար, իսկ մնացած տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: