«Գազպրոմ Արմենիան» ներկայումս քննարկում է գազի գնի վերանայման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտնել էր, որ չի բացառվում՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար:

Տեղեկությունը ճշտելու համար ArmLur.am-ը դիմեց «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, որտեղից մեզ հայտնեցին, որ ներկայումս քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը։ Ապա նշեցին, որ չի բացառվում, որ հայտով կդիմեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ ArmLur.am-ի հարցին՝ կոնկրետ երբ կդիմեն ՀԾԿՀ, ընկերության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ժամկետների մասին լրացուցիչ կհայտարարեն։

Հիշեցնենք, որ 2019 թվականի վերջին տեղեկություն եղավ, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020 թվականին Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի եւ կմնա 2019-ի մակարդակին:

Ս.Հ.




Լրահոս