«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փետրվարի 5-ին խորհրդարանում նախատեսված է Ամուլսարի շահագործման տարածքում առկա պատմամշակութային հուշարձանների պահպանության թեմայով քննարկում: Այն կազմակերպել է Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը:
Մեր տեղեկություններով՝ հանդիպմանը ներկա են լինելու Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնից Հակոբ Սիմոնյանը եւ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Հնէաբանները ուսումնասիրել են Ամուլսարի հանքի տարածքը եւ այնտեղ հայտնաբերել պատմամշակութային նշանակություն ունեցող շինություններ, եւ հենց այդ նիստում նրանք մանրամասներ կներկայացնեն իրավիճակից եւ կապացուցեն, որ անհնար է Ամուլսարի հանքը շահագործել: Հանձնաժողովի անդամները թեժ եւ բացահայտումներով լի նիստ են խոստանում»:
Մանարամսները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։