ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդյոք պատշաճ վերահսկում են Իրանից ժամանողներին. ինչպես կորոնավիրուսը հասավ Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի ընդլայնված կազմով նիստ, որի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր մանրամասներ հայտնեց Հայաստանում կորոնավիրուսի վարակվածության մասով: Նրա խոսքով երեկվանից մինչ այսօր կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չի արձանագրվել:

«Այս պահի դրությամբ սպասում ենք 9 թեստերի պատասխանների եւ պատասխանները լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք: Հույս ունենք, որ չեն հաստատվի, բայց եթե Աստված մի արասցե, հաստատվեն, մենք այդ մասին կտեղեկացնենք: Եթե հաստատվեն, դա որեւէ խուճապի առիթ չպետք է լինի: Սա հաղթահարելի հիվանդություն է եւ նույնիսկ առայժմ մեր միակ ախտորոշման դեպքի համար նույնիսկ այնպիսի ընթացք ունի, որ փաստորեն նա չի բուժվում, որովհետեւ ոչ մի ախտանշան չունի, անգամ ջերմություն չունի: Կարճ ջերմություն է ունեցել, հետո ջերմությունն ինքն իրեն իջել է: Հիմա ուղղակի մարդը սուր վարակիչ հիվանդությունների բժշկական կենտրոնում, ուղղակի հեռուստացույց է նայում»,-նշեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով առաջին վարակված անձի մասին հայտնի դարձավ երեկ՝ մարտի 1-ին: Նա Հայաստան էր եկել Իրանից եւ այդ հիվանդության հայտնաբերումից հետո նրա հետ անմիջական կապ ունեցող 31 անձ գտնվում են հատուկ պահման պայմաններում: Սակայն այստեղ ուշագրավ է, որ Թեհրանից Հայաստան ժամանած քաղաքացին ինքն է դիմել բուժօգնության, որից հետո էլ նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այնինչ նրան պետք է ստուգեին մինչ ինքնաթիռ բարձրանալը:

Ի վերջո, ինչու անհրաժեշտ աշխատանքներ չեն տարվում: Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փորձեց ներկայացնել պատճառները:

Եթե վերահսկողություն չի իրականացվում, չեն ստուգում, ինչու են հակառակ հայտարարություններ արվում, եւ ով պետք է պատասխան տա այդ բացթողումների եւ արդեն 9 կասկածելի դեպքերի համար:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս