Քանի անձ գաղտնալսվեց 2019 թ․-ին և քանի բնակարան խուզարկվեց. իրավապահերի դիմումների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավապահ համակարգը մի շարք աղմկահարույց բացահայտումներ իրականացրեց, որոնց շրջանակներում նախաքննական, հետաքննական մարմինները տարբեր միջնորդություններ ներկայացրին դատարան խուզարկություններ իրականացնելու, տարբեր անձանց ձերբակալելու, կալանավորելու մասով:

Իրավիճակը ցույց էր տալիս մեկ բան. թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավական համակարգը շունչ քաշելու ժամանակ չուներ: Մասնավորապես, գրել էինք, որ 2018 թվականի ապրիլի 23-ից մինչեւ փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածում մինչդատավարական վարույթում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները նախաքննական եւ հետաքննական մարմինների կողմից գաղտնալսում իրականացնելու թույլտվություն ստանալու համար ստացել էին 188 միջնորդություն, որոնցից 174-ը բավարարվել են, մասնակի բավարարվել են 3-ը, իսկ 11-ը`մերժվել:

Խուզարկություն կատարելու մասին ստացվել է 5201 միջնորդություն, որոնցից բավարարվել են 4832-ը, բավարարվել են մասնակի 70-ը, մերժվել` 286-ը, թողնվելեն առանց քննության 13-ը:
Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ստացվել է 2044 միջնորդություն, որոնցից բավարարվել են 1935-ը, եւ այսպես շարունակ:

Իսկ ի՞նչ պատկեր ունենք 2019 թվականի ընթացքում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականի ընթացքում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանները կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ստացել են 1318 միջնորդություն, որոնցիցդատարանները բավարարել են 1188-ը: Ասել է թե՝ 1188 մարդ կալանավորվել է:

Նախաքննական մարմինները կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդություններով Երեւան քաղաքի դատարաններ են ներկայացրել 795 գործ, որոնցից 749-ը բավարարվել են, իսկ26-ը՝մերժվել: Ասել է թե՝ դատական համակարգը հիմնականում նախընտրել է մարդկանց կալանքը երկարաձգել, քան թողել ազատության մեջ:

2019 թվականի ընթացքում գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունները եղել են 604-ը, որոնցից բավարարվել են ընդամենը 98-ը, իսկ, ահա, 501-ըմերժվելեն: Ստացվում է, որ դատարանները անգամ գրավի գործոնի դեպքում նախընտրում են տարբեր քրեական գործերով անցնող անձանց թողել կալանքի տակ , քան ազատ արձակել:

Իրավապահների կողմից տարբեր քրեական գործերով բնակարանները խուզարկելու համար ներկայացվել են 3005 միջնորդություններ, որոնցից գերակշիռ մասը բավարարվել է: Մեզ հայտնի դարձավ , որ բավարարվել են 2727-ը:

Նամակագրության, հեռագրական, փոuտային հաղորդումների հսկողության մասին միջնորդությունները եղել են 688-ը, որոնցից Երեւան քաղաքի բոլոր դատարանները բավարարել են 671-ը:

Հեռախոuային կամ կապի այլ միջոցներով տարվող խոuակցությունների լuման եւ ձայնագրառման մասին միջնորդությունները եղել 119-ը, որոնցից բավարարվել են 112-ը:

Հեռախոսների մուտքային եւ ելքային վերծանման թույլտվություն ստանալու մասին միջնորդությունները եղել են 3565-ը, որոնցից բավարարվել են 3420-ը:

Հետաքննության մարմնի աշխատողի, քննիչի, դատախազի, oպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների անoրինական եւ անհիմն որոշումների եւ գործողությունների դեմ բողոքները եղել են 1123-ը, որոնցից դատարանները բավարարել են 147-ը , իսկմերժել՝ 612-ը:

Եվ, ահա, դատական համակարգը, ամփոփելով նախաքննական եւ հետաքննական մարմիների կողմից մինչդատական վարույթում տարբեր միջնորդությունների վերաբերյալ գործերը, արձանագրել է, որ միայն 2019 թվականի ընթացքում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանները ստացել են ընդհանուր 12.429-ը գործ, որոնցից 9.936-ը բավարարվել են, եւ մերժվել են ներկայացված միջնորդություններից 1904-ը:

Քնար Մանուկյան




Լրահոս