5-րդ զորամիավորումում մարտի 18-ից 21-ն անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զորքերի ղեկավարման և ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման հմտությունները կատարելագործելու նպատակով անցկացված զորավարժությունների շրջանակում բացազատվել են հրամանատարական կետեր, զորամասերի ուժերն ու միջոցները բերվել են մարտական վիճակի: Ցուցումներ են տրվել հարձակողական գործողությունների ժամանակ արդյունավետ փոխգործակցության կազմակերպման վերաբերյալ: