Վրաստանում ՀՀ դեսպանատունը դիմել է Վրաստանում գտնվող և Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում գտնվող և Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։

Վրաստանից Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, ծննդյան թիվ, մեքենայի պետհամարանիշ) մինչև մարտի 24-ը ժամը 12։00-ն անձնական նամակի միջոցով ուղարկել Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին (կամ դեսպանության Էլ. փոստին՝ [email protected]

Հայաստան մեկնման ժամի և մեկնողների հավաքատեղիի վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով։

Խնդրում ենք հետևել դեսպանության ֆեյսբուքյան էջին։




Լրահոս