Երևանի քաղաքապետարանին 6 փոշեկուլ մեքենա են նվիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել․

Շատ ողջունելի է, որ անկախ ամեն ինչից, բիզնեսը շարունակում է սոցիալական պատասխանատվություն դրսեւորել համայնքի հանդեպ։

Ու դրա շնորհիվ Երևանն ունի արդեն 6 հատ փոշեկուլ (քաղաքային կոմունալ վակումային) մեքենա։

«Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ստացել է երեք հատ քաղաքային կոմունալ վակումային մեքենա (փոշեկուլ): Այս մեքենաները, միանալով արդեն իսկ համայնքային բյուջեի միջոցներով ձեռք բերված երեք փոշեկուլներին, կծառայեն քաղաքում ճանապարհների մաքրման գործին:

Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է։




Լրահոս