Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում նախագահի և խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել։ Եվ այս օրերին տարբեր հարցումներ են ներկայացվում՝ կապված սպասվող նախագահական ընտրությունների հետ։ Ինչպես հայտնի է, թեկնածուները 14-ն են եւ ի սկզբանե որպես առաջատարներ նշվում էր նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի եւ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի անունները։

Եվ ուշագրավ է, որ այս օրերին փորձ են արվում ներկայացնել տարբեր հարցումներ՝ որպես առաջատարներ ցույց տալով նաև այլ թեկնածուների։ Օրինակ «Хроники Армении» տելեգրամ ալիքը հրապարակել է նախագահական ընտրությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման նոր տվյալներ եւ գրել թե հարցման արդյունքներով առաջին հորիզոնականում 31․8%-ով հայտնվել է Վիտալի Բալասանյանը։ Որպես երկրորդ հորիզոնական նա ներկայացնում է Արայիկ Հարությունյանին՝  27․1%  տոկոսով և Մասիս Մայիլյանին՝ 16,8 տոկոսով երրորդ հորիզոնական։ ցուցանիշով հայտնվել է երկրորդ հորիզոնականում։

Նկատենք, որ ամեն դեպքում անհայտ է մնում, թե ով է հետազոտություն իրականացնողը, ինչպես է արել։ Եվ ուշագրավ է հենց այս փուլում նման հետազոտություն ներկայացնելը և այն տարածելը հենց Վիտալի Բալասանյանի կողմնակիցների կողմից։ Հենց նրանք են ակտիվորեն տարածում այս սոցհարցման արդյունքները։ Թերևս նման սոցհարցումների պատճառն այժմ Արցախում տիրող մթնոլորտն է, որից պարզ է դառնում, որ ամեն դեպքում հենց Վիտալի Բալասանյանն է կարծես թե ընթանում երրորդ հորիզոնականում։




Լրահոս