Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան: Նախորդ օրը մեկուսացված 3 քաղաքացիները անհրաժեշտ թեստավորման և դրա արդյունքների հետազոտությունից հետո դուրս են գրվել: Միաժամանակ հիշեցնում ենք, որ առայսօր, Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:
?Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով տարածվող պաշտոնական լրահոսին:
Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները։