Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ պորտուգալացի Լուիշ Նանին, ով այժմ պաշտպանում է ամերիկյան «Օրլանդո Սիթիի» գույները, կազմել է 5 հոգուց բաղկացած խորհրդանշական հավաքական, որտեղ պորտուգալացին ընդգրկել է իրեն եւ իր նախկին խաղընկերներին։
« Դարպասին կդնեմ Դե Խեային։ Նա աշխարհի լավագույ դարպասապահներից մեկն է։ Դավիդը իմ լավ ընկներն է, սակայն նա իր հետ պետք է ակնոց վերցնի, որովհետեւ առանց դրա ոչինչ չի տեսնում։ Դեկու՝ իմ կուռքերից մեկը։ Նա շատ բան է ինձ սովորեցրել, իսկ նրա տեխնիկան ամբողջությամբ համապատասխանում է 5-ը 5-ի դեմ խաղին։ Բրունու Ալվեշ․ նա տեխնիկապես շատ զարգացած է պաշտպանի համար։ Եթե պետք է խաղալ նա խաղում է, եթե պետք է քանդել նա պատրաստ է նաեւ դրան։ Կրիշտիանու Ռոնալդու․ նրա հմտությունները,նրա արագությունը․․․ այդ բոլորը նա ինձանից է սովորել երիտասարդ տարիքում։ Նա ինձանից շատ բան է սովորել եւ ինքն էլ է դա ընդունում (ծիծաղում է)»,-ասել է պորտուգալացին MLS- պաշտոնական կայքին տված հարցազրույցում։ Հիշեցնենք, որ պորտուգալացին իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում հանդես է եկել պորտուգալական «Սպորտինգում», անգլիական «Մանչեստեր Յունայթեդում», թուրքական «Ֆեներբախչեում»,իսպանական «Վալենսիայում» եւ իտալական «Լացիոյում»:
Էդմոն Մարտիրոսյան