ՀԱՐՑ. Ե՞րբ է ֆիզիկական անձը տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկ վճարում: Ուզում եմ տեղեկանալ վճարման ժամկետի մասին։
Տիգրան Սահակյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ․ Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ, համաձայն «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետի, ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցները տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈւՐԴ». Նշենք, որ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ համապատասխան կազմակերպությունները գույքահարկի հաշվարկված գումարները համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչեւ տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: