ՖԻՖԱ-ն նոր միջոց է գտել ֆուտբոլը ֆինանսական ճգնաժամից փրկելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ի ղեկավարությունը հանդիպում է ունեցել Եվրոպական ակումբային ասոցիացիայի(ECA) եւ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ֆեդերացիայի (FIFPro) ներկայացեւցիչների հետ, որտեղ քննարկվել է համաշխարհային ֆուտբոլը ֆինանսական ճգնաժամից փրկելու միջոցները: Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ՖԻՖԱ-ն ֆուտբոլիստներին կխնդրի որոշ ժամանակ հրաժարվել իրենց աշխատավարձների 50%-ից:

Բացի այդ, ՖԻՖԱ-ն ակումբներին կպարտավորեցնի որոշ ժամանակ չխզել պայմանագրերը ֆուտբոլիստների եւ մարզիչների հետ: Ըստ ֆուտբոլային գերատեսչության` այս տարբերակը համաշխարհային ֆուտբոլը կփրկի պանդեմիայի պատճառով ստեղծվող ֆինանսական ճգնաժամից:

Հավելենք, որ կրճատումների գնալու տարբերակը ավելի քան դուր է եկել Անգլիայի Պրեմիեր լիգային:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս