ՀԱՐՑ. Ո՞ր դեպքում է մերժվում վնասի փոխհատուցումը։ Ի՞նչն է հիմք հանդիսանալու, որ վնասի հատուցումը մերժվի։
Սիրանույշ Հակոբյան (49 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ․ Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Բյուրոն կարող է մերժել Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին վնասների հատուցման վճարումը, եթե՝
- բացակայում են կամ վերացել են Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոյի կողմից հատուցման հիմքերը,
- վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից, որը պարտադիր ապահովագրության ենթակա չէ,
- վնասը պատճառվել է անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետեւանքով առաջացած պատահարի հետեւանքով,
- վնասը պատճառվել է ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետեւանքով առաջացած պատահարի արդյունքում,
- վնասը պատճառվել է վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ եւ կապված է բացառապես վտանգավոր թափոնների հետ,
- վնասը պատճառվել է տուժողի դիտավորության հետեւանքով,
- վնասը պատճառվել է պետական սեփականություն համարվող բուսական կամ կենդանական աշխարհին, օդին, մակերեւութային կամ ստորգետնյա ջրերին, ընդերքին,
- վնասը պատճառվել է արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին ու մետաղներին,
Ապահովագրական հատուցումը ենթակա է վճարման ապահովագրական ընկերության կողմից:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
«ԺՈՂՈՎՈւՐԴ». Նշենք, որ Երաշխավորման ֆոնդի հաշվին հատուցվող գումարի առավելագույն մեծություններն անձնական վնասների դեպքում հետեւյալն են` մեկ ապահովագրական պատահարի համար՝ 9 000 000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր տուժողի համար` 3 000 000 ՀՀ դրամ, գույքային վնասների դեպքում մեկ ապահովագրական պատահարի համար՝ 1 500 000 ՀՀ դրամ։
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: