Գյումրիում մի քանի շաբաթ առաջ դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա ինքնազգացողությունը լավ է։ Այս մասին ArmLur.am-ին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի ծառայությունից։
«Վիճակը կայուն է, լավանում է, բայց դեռ շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում»,- հիավանդանոցից ասացին մեզ ։
Հարցին, թե երբ դուրս կգրվի 13-ամյա գյումրեցի աղջնակը, պատասխանեցին, որ դեռ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ երեխան ունի բազմաթիվ վնասվածքներ, գլխուղեղի, կրծքավանդակի, որովայնի սալջարդեր, աջ անրակի կոտրվածք, ծնոտի, 10-րդ կողի կոտրվածք, բազմաթիվ այլ վնասվածքներ։
Լիդա Եղիազարյան