Այսօր ՀՀ ազգային ժողովում արտահերթ նիստ է մեկնարկել, որը գումարվել է կառավարության նախաձեռնությամբ: Նիստի օրակարգում են «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը․ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը և Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հետ։
«Այս ամբողջ գործընթացները մի շարք խնդիրների են հանգեցնելու, օրինակ՝ մենք պարզեցինք՝ ոչ թե ինքնամեկուսացած անձանց տվյալներն են տրամադրելու, այլ Հայաստանի բոլոր բնակիչներինը, և չի վերծանվելու խոսակցությունները։ Սա միանշանակ անարդյունավետ նախագիծ է»,-ասաց նա։
Պատգամավոր Շաքե Իսայանի խոսքով՝ այսօր խնդիր ունենք ռեսուրսների։
«Արդյո՞ք մենք այդքան ռեսուրս ունենք, որ կարողանանք այս ամենն իրականացնել։ Մոտ մեկ ամիս առաջ հայտարարեցին, որ 20 հոգի չեն կարող մեկ վայրում գտնվել, բայց մենք ինքներս այսօր բազմաթիվ դեպքերի ենք ականատես եղել, ճիշտ կլիներ նախկին սահմանափակումները վերահսկել»,-նշեց պատգամավորը։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ խնդիր է նաև հավաքագրված տվյալները ոչնչացնելը, որը պետք է կատարվի մեկ ամիս հետո։ Ինչու՞։ Դա բոլորի համար այդպես էլ անհայտ է մնաց։
«Նախարարի հինավորումները մեզ համար այնքան էլ փաստարկված չեն, ուստի մեր խմբակցությունը քվեարկելու է դեմ»,-հավելեց Շաքքե Իսայանը։
Լիդա Եղիազարյան