Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
‼Ուշադրություն‼Համընդհանուր կարանտին‼
Վրաստանում հայտարարվում է համընդհանուր կարանտին, այդ մասին կառավարությունում հրավիրած արտակարգ մամլո ասուլիսին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ նշելով, որ կարանտինի մասին որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 31-ին առավոտյան ժամը 08:00-ին: Երկրի ողջ մասշտաբով կստեղծվեն շտաբեր, որոնք կվերահսկեն կարանտինային ռեժիմը:
Ըստ համընդհանուր կարանտինի՝
? Երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է տնից դուրս գալ
? 70-ից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում է տնից դուրս գալ
? Արգելվում է 3-ից ավելի մարդկանց նույն տարածքում հավաքվել՝ ցանկացած հանրային վայրում, բացի դեղատներից և մթերային խանութներից
? Թույլատրելի ժամերին տնից դուրս գալու դեպքում պետք է ունենալ անձնագիր