Ինչ վնասվածք է ստացել 14-ամյա երեխան հակառակորդի գնդակոծությունից․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական զինուժն այսօր՝ ժամը 19:00-19:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերի և Բաղանիս ու Ոսկևան գյուղերի ուղղությամբ:

Հակառակորդի գնդակից վիրավորվել է 2 պայմանագրային զինծառայող, ինչպես նաև Ոսկևան գյուղի բնակիչ 14-ամյա երեխա: Երեխային այս պահին վիրահատում են Նոյեմբերյանի բուժկենտրոնում:

Այս առնչությամբ ArmLur.am-ը կապ հաստատեց Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկևանի համայնքի ղեկավար Վոլոդյա Ղազինյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս պահին կրակոցները դադարել են, գյուղում հանգիստ է։ Հակառակորդը գյուղը գնդակոծության տակ է պահել շուրջ մեկ ժամ։

«Կրակոցների արդյունքում վիրավորվել է 14-ամյա երեխա, ով բակում խաղալիս է եղել, ստեցել է կրծքավանդակի շրջանում բեկորային վնասվածք։»,-նշեց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ երեխայի վիճակը լավ է, նա գտնվում է բուժկենտրոնում։

Լիդա Եղիազարյան




Լրահոս