Ամերիկյան «Օրլանդո Սիթիի» կիսապաշտպան Լուիշ Նանին, ով ավելի վաղ հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին անվանել է պատմության լավագույն ֆուտբոլիստը։
«Ֆուտբոլիստներից մեկը, ով իսկապես զարմացրեց ինձ եւ մեծ տպավորություն թողեց, Պոլ Սքոուլզն էր : Նա ֆենոմեն էր: Բայց իմ ֆավորիտը Կրիշտիանու Ռոնալդուն է ։ Լավագույն խաղացո՞ղ պատմության մեջ: Ես տեսել եմ շատ շատերին, նույնիսկ անցյալում հանդես եկածներին, ինչպիսիք են Մարադոնան, Պելեն, բայց ես կընտրեմ բազմաթիվ մարտերում իմ ուղեկցին , ում հետ շատ անգամներ եմ հաղթել: Նրան` ում ես իսկապես հարգում եմ: Թվերը չեն ստում , նրանք ցույց են տալիս, որ լավագույնը Ռոնալդուն է»,-Նանիի խոսքը մեջբերում է Sportsmole-ը:
Ռոնալդուն եւ Նանին միասին բազմաթիվ տիտղոսներ են նվաճել «Մանչեստեր Յունայթեդում», այդ թվում` 2008 թվականին Չեմպիոնների լիգայի գավաթը: Պորտուգալացիները նաեւ միասին հաղթող են ճանաչվել 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում, որտեղ Պորտուգալիայի հավաքականը նվազագույն հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային:
Էդմոն Մարտիրոսյան