Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ քաղավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանը խոսեց վարչապետի ավիացիոն գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ հարաբերությունների մասին։ Նա նշեց, թե որևէ անձնական խնդիր չի ունեցել Հակոբ Ճաղարյանի հետ, որը վարչապետի ավիացիոն գծով խորհրդականն էր։ Մասնավորապես ArmLur.am-ը հետաքրքրվել էր՝ ինչ հարաբերություններ ունի Ճաղարյանի հետ, քանի որ վերջինս մշտապես խոսում էր համագործակցության մասին։
«Նշեմ մի քանի օրինակ պարող Ճաղարյանի մասով։ Մեզ հանձնարարական էր եկել, որ պետք է միասնական հայեցակարգ մշակենք, սակայն իր կողմից մշակված տարբերակը վերջնականն էր իր համար։ Երբ ասում էինք, եկեք մշակենք, ինքը մերժում էր եւ դա ինձ համար անընդունելի է», – նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում