Հայաստանի համախառն պետական պարտքը դրամով արտահայտած 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ դրությամբ կազմել է 3 տրլն 650 մլրդ դրամ, իսկ ահա 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմում էր 3 տրլն 513 մլրդ դրամ: Իսկ ահա 2019 թվականի մարտի 31-ին պետական պարտքը կազմում էր 3 տրլն 372 մլրդ դրամ։ Սա ներառում է մեր երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքը Պետական պարտքի գերակշիռ մասը կառավարության պարտքն է, որը 2019 թվականի վերջի դրությամբ կազմում էր 3 տրլն 276 մլրդ դրամ, իսկ ահա մարտի 31-ին կազմում է 3 տրլն 400 մլրդ դրամ։
ՀՀ պետական պարտքը 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճել է 3.91%-ով, իսկ 2019 և 2018 թթ․մարտի 31-ի նկատմամբ համապատասխանաբար՝ 8.24%-ով և 10.42%-ով։ ՀՀ կառավարության պարտքը 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճել է 3.72%-ով, իսկ 2019 և 2018թթ․մարտի 31-ի նկատմամբ համապատասխանաբար՝ 9.42%-ով և 12.86%-ով։ ՀՀ Կենտրոնական բանկի արտաքին պարտքը 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճել է 6.58%-ով, իսկ 2019 և 2018թթ․մարտի 31-ի նկատմամբ նվազելով համապատասխանաբար՝ 5.58%-ով և 14.7%-ով։ Հավելենք, որ վերջին տարիներին՝ մինչեւ 2018 թվականը, Հայաստանի պետական պարտքն արագ տեմպով աճել է։ Միայն 2018 թվականին աճի տեմպը բավականին ընկել է, սակայն 2019-ին պարտքը կրկին էական ծավալներով ավելացել է։
Մանրամասները՝ տեսանյութում