Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ՔՀ խմբի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 20-ին, ժամը 11.20-ին, Երվանդ Քոչարի փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա Հայարփի Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: