ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեպի Ծիծեռնակաբերդ մուտքը փակ է լինելու․ մանրամասներ ապրիլի 24-ին սպասվելիք միջոցառումներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը վերջին օրերին քննարկում էր ապրիլի 24-ի մկջոցառումների կազմակերպչական հարցերը, դրանք ուշադրության կարք ունեն այժմ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և ներկայացրեց օրվա կազմակերպչական դրույթները։

«Ապրիլի 23-ին կսկսվեն միջոցառումները՝ երեկոյան 21։00-ին։ Եկեղեցու ղողանջների ներքո պետք է մարվեն փողոցների, տների լույսերը։ Այն կունենա իր խորհրդանշական արձագանքը Ծիծեռնակաբերդից։ Ապրիլի 24-ին՝ 08։00-ին քաղաքացիները կարող են հաղորդակցություն ուղարկել՝ հաստատելով հեռակա մասնակցությունը։ Դրանք կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին։ 10։00-ից մեկնարկում են պաշտոնյաների այցերը Ծիծեռնակաբերդ։ Դեպի Ծիծեռնակաբերդ մուտքը փակ է լինելու», -նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս