ArmLur.am-ը երեկ գրել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել «Վարդենիս» ԲԿ-ի աշխատակիցների մոտ։ Նրանց թիվը մեկ տասնյակից ավելի է։ Մեր տեղեկություններով՝ այսօրվանից բժշկական կենտրոնը չի աշխատում, իսկ այնտեղ գտնվող հիվանդներին դուրս են գրել։
Բացի կորոնավիրուսով 10-ից ավելի վարակվածներից, աշխատակիցների մեծ մասն այժմ ինքնամեկուսացված են: Ընդհանուր առմամբ՝ այս պահին քաղաքում հաստատված դեպքերի թիվը մոտ 25-ն է, սակայն թիվն առաջիկայում կավելանա, քանի որ յուրաքանչյուր նոր հաստատված դեպքից հետո կրկին մեկուսացումներ և ինքնամեկուսացումներ են արվում։
Հավելենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն, հնարավոր է, որ կորոնավիրուսով վարակակվածներ կան նաև Լուսակունք և Խաչաղբյուր համայնքներում։ Այնտեղ ևս մեկուսացվածներ կան։