«Հայփոստ» ՓԲ ընկերության կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախարար Հակոբ Արշակյանն իր սոցցանցի էջում գրառմամբ հայտնել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
Սիրելի՛ հայրենակիցներ,
14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո Հայփոստի կառավարումն անցել է ?? ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։
Հայփոստի կառավարման Դիտորդ խորհրդի որոշմամբ Հայկ Կարապետյանը նշանակվել է Հայփոստի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Հայփոստը նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, և առաջիկայում նոր ղեկավարից սպասում ենք փոստի զարգացման ռազմավարություն նոր` քաղաքացիակենտրոն սկզբունքներով։
Պրն․ Կարապետյանին հաջողություն եմ մաղթում։
Ի գո՛րծ, դեպի նորանոր ձեռքբերումներ։




Լրահոս