ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջերմաչափում, դիմակ և ձեռնոց. ինչպես են սրճարանները դիմավորում այցելուներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարետատան որոշմամբ՝ մայիսի 4–ից Հայաստանում հանվել է մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումը, թույլատրվել է նաեւ բիզնեսի որոշ տեսակների աշխատանքը։ Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այժմ կարելի է աշխատանքի և անգամ սրճարան գնալ, սակայն իրավիճակի վատթարացման դեպքում կրկին խիստ սահմանափակումներ կկիրառվեն։

ArmLur.am-ը այսօր շրջեց Երեւանի մի քանի ռեստորաններով եւ բացօթյա սրճարաններով ՝ պարզելու՝ արդյոք տնտեսվարողները հետեւում են պարետատան ցուցումներին, հրահանգներին: Ռեստորանների եւ սրճարանների մենեջերներն ու տնօրենները մեզ հետ զրույցում միաբերան հայտարարեցին, որ հետեւում են պարետատան ցուցումներին: Ապա ընդգծեցին, որ սպասարկելիս հաճախորդներին մոտենում են դիմակով եւ ձեռնոցով, իսկ սեղանները յուրաքանչյուր այցելուից հետո պարտադիր ախտահանում են:

Ի դեպ, մեր շրջայցի ընթացքում պարզ դարձավ, որ որոշ ռեստորաններ եւ սրճարաններ դեռ չունեն ջերմաչափման սարք: Իսկ ահա ռեստորաններից մեկում էլ անգամ ինձ ջերմաչափեցին:

Չնայած Պարետատան՝ տանը մնալու հորդորներին, մարդիկ տներից դուրս են եկել։ Թեեւ երեկվանից մեղմացող կարանտինը պահանջում է սրճարաններ, խանութներ մտնել դիմակով, բայց ArmLur.am-ը արձանագրեց, որ սրճարանների այցելուների մեծ մասն առանց դիմակների են:

Զրույցի ընթացքում ռեստորանների եւ սրճարանների աշխատակիցներից հետաքրքրվեցինք, թե որքան վնասներ են կրել երկու ամիս փակ մնալու հետեւանքով: Պարզվեց՝ այս պահին դեռ հստակ հաշվարկներ չունեն: Բայց նրանք հույս հայտնեցին, որ առաջիկայում կվերականգնեն վնասները:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան, Լեւոն Չադրյան




Լրահոս