ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ ճեպազրույցոի ժամանակ անդրադարձել է սահմանադրական հանրաքվեի անցկացմանն ու նշել , որ այս կապակցությամբ դեռևս վերջնական որոշում չկա։
«Քանի դեռ բազմամարդ միջոցառումներն իրենցից վտանգ են ներկայացնում, այդ թվում նաև հանրահավաքները, բնականաբար հանրաքվեն տեղի չի ունենա»,-ասել է Մակունցը։
Վերջինս նաև նշել է, որ երբ վերջնական որոշում լինի, հանրության կտեղեկացնեն, քանի որ սա իսկապես կարևոր հարց է։