Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցները
վերահսկողական միջոցառումներ են անցկացրել մարզի Նոր Գեղի, Արգել և Նոր Հաճն համայնքների մի շարք
իրացման կետերում:
Արդյունքում Նոր Հաճնի «Մամոյաններ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետում և Ա/Ձ Վարազդատ
Մկրտչյանին պատկանող իրացման կետում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ «Հոլսթեն»
ապրանքանիշի գարեջուր, «Ջին» ապրանքանիշի սառը սուրճ, «Ջուստ Թեյ» ապրանքանիշի սառը թեյ,
սուջուխ, «Օդեսա» ապրանքանիշի և այլ տեսակի եփած-ապխտած երշիկներ և կաթ:
Նշված բոլոր արտադրատեսակները հանվել են իրացումից և տեղում ոչնչացվել՝ խախտելով
ամբողջականությունը:
ՏՈ